17:38 2 հունիսի, 2024Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Բանգկոկում ավարտվող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչը +92 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում մենամարտեց իռլանդացի Մարտին Մաքդոնագի հետ եւ առավելության հասավ 3:2 հաշվով։ Նա կլինի Հայաստանի միակ ներկայացուցիչը բռցքամարտի օլիմպիական մրցաշարում։
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից ավելի վաղ պայքարից դուրս էին մնացել 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային Եկատերինա Սիչեւան, 66 կգ քաշային Անի Հովսեփյանը, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.