Կարեն Խաչանով․ Ոչ մի կերպ չի կարելի բացատրել կատարվածը

11:14   31 մայիսի, 2024

Աշխարհի 18-րդ ռակեռ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկնաբանել է Ֆրանսիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի 145-րդ ռակետ, սլովակ Յոզեֆ Կովալիկից կրած 4:6, 4:6, 6:4, 6:3, 6:4 հաշվով պարտությունը։

«Ոչ մի կերպ չի կարելի բացատրել կատարվածը։ Առաջին անգամ եմ պարտվում առաջին սեթերում 2:0 հաշվով հաղթելուց հետո։ Առայժմ պատրաստ չեմ վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ։ Հիասթափված եմ եւ տխուր։

«Ռոլան Գարոսն» իմ ամենասիրելի մրցաշարերից մեկն է։ Այստեղ շատ կայուն եմ հանդես եկել նախորդ տարիներին։ Տհաճ է այս պարտությունը, քանի որ սկզբում ամեն ինչ նորմալ էր»,- Կարեն Խաչանովի խոսքը մեջբերում է championat.com-ը։

Հաջորդ շրջանում Կովալիկի մրցակիցը կլինի աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն։

«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն եվրո է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.