NBA. Փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի զույգերը

13:41   20 մայիսի, 2024

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնությունում հայտնի են փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչի զույգերը։

Վերջին ուղեգիրը նվաճեց «Մինեսոտա Թիմբերվուլվզը», որը «Դենվեր Նագեթսի» հետ դիմակայության 7-րդ խաղում հաղթեց 98:90 հաշվով՝ շարքի ընդհանուր հաշիվը դարձնելով 4։3։

Արեւմտյան կոնֆերենցիայի եզրափակիչում «Մինեսոտա Թիմբերվուլվզի» մրցակիցը կլինի «Դալլաս Մավերիքսը»։

Արեւելյան կոնֆերեցիայի եզրափակիչում կմրցեն «Բոստոն Սելթիքսն» ու «Ինդիանա Փեյսերսը»։

Փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչը կմեկնարկի մայիսի 22-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.