«Բայերն» առաջինը Բունդեսլիգայի պատմության մեջ մրցաշրջանն ավարտեց առանց պարտության (տեսանյութ)

19:41   18 մայիսի, 2024

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» Բունդեսլիգայի պատմության մեջ դարձավ առաջին թիմը, որն առաջնությունն ավարտեց առանց պարտության՝ վերջին տուրում 2:1 հաշվով հաղթելով «Աուգսբուրգին»։

Առաջին անգամ տիտղոսը նվաճած «Բայերը» իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ տարավ 28 հաղթանակ, 6 խաղ ավարտեց ոչ ոքի եւ վաստակեց 90 միավոր՝ երկրորդ տեղը գրաված «Շտուտգարտին» գերազանցելով 17 միավոր։

Լեւերկուզենում տեղի ունեցավ չեմպիոնների պարգեւատրման արարողությունը։

«Բայերը» բոլոր մրցաշարերում պարտություն չի կրել 51 անընդմեջ խաղում, ինչը եվրոպական ռեկորդ է։

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Բայերը» կմրցի «Կայզերսլաուտերնի», Եվրոպայի լիգայի եզրափակիչում՝ իտալական «Ատալանտայի» հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.