19:25 18 մայիսի, 2024Գերմանիայի առաջնության վերջին տուրում անցած տարվա չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Հոֆենհայմին» եւ պարտություն կրեց 2:4 հաշվով (տեսանյութ)։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 72 միավորով բավարարվեց երրորդ տեղով։
Արծաթե մեդալները նվաճեց «Շտուտգարտը», որը 4:0 հաշվով (տեսանյութ) հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ 73 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։
Նորընծա չեմպիոն «Բայերը» վերջին տուրում 2:1 հաշվով (տեսանյութ) պարտության մատնեց «Աուգսբուրգին» եւ առաջնությունն ավարտեց առանց պարտության՝ վաստակելով 90 միավոր։
Չորրորդ տեղը 65 միավորով գրավեց «ՌԲ Լայպցիգը», որը 2:2 հաշվով ոչ ոքի խաղաց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։
Դորտմունդի «Բորուսիան» 4:0 հաշվով առավելության հասավ «Դարմշտադտի» նկատմամբ եւ 63 միավորով գրավեց 5-րդ տեղը։
Առաջին հինգ տեղերը գրաված թիմերը հանդես կգան Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։
Բունդեսլիգան լքեցին «Դարմշտադտն» ու «Քյոլնը»։ «Բոխումը» տեղը պահպանելու համար կանցկացնի անցումային հանդիպումներ։
Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Բայեր» - «Աուգսբուրգ»՝ 2:1
«Հոֆենհայմ» - «Բավարիա»՝ 4:2
«Շտուտգարտ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»՝ 4:0
«Բորուսիա Դորտմունդ» - «Դարմշտադտ»՝ 4:0
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «ՌԲ Լայպցիգ»՝ 2:2
«Հայդենհայմ» - «Քյոլն»՝ 4:1
«Ունիոն Բեռլին» - «Ֆրայբուրգ»՝ 2:1
«Վերդեր» - «Բոխում»՝ 4:1
«Վոլֆսբուրգ» - «Մայնց»՝ 1:3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.