20:21 15 մայիսի, 2024Աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը Հռոմի «Մասթերս» մրցաշարի 1/8 եզրափակիչում աշխարհի 32-րդ ռակետ, չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին պարտվելուց հետո սոցիալական ցանցերում արած գրառումով շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։
«Շատ շնորհակալ եմ այս շաբաթ Հռոմում անհավանական աջակցության եւ էներգիայի լիցքի համար»,- գրել է Խաչանովը։
Հայ թենիսիստի հաջորդ մրցաշարը կլինի մայիսի 26-ին մեկնարկելիք Ֆրանսիայի բաց առաջնությունը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.