«Մասթերս»․ Նովակ Ջոկովիչի սենսացիոն պարտությունը

18:26   12 մայիսի, 2024

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս մնաց Հռոմի «Մասթերս» մրցաշարից։ Երրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետը մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյի հետ, որն առավելության հասավ 6:2, 6:3 հաշվով։ Ջոկովիչն այս մրցաշարի 6-ակի հաղթող է։

1/8 եզրափակիչում Ալեխանդրո Տաբիլոյի մրցակիցը կլինի աշխարհի 18-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որը  երրորդ շրջանում 6:2, 6:4 հաշվով հաղթել էր աշխարհի 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,8 միլիոն եվրո է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.