«Սպարտակը» ցանկանում է գնել Ուկրաինայի հավաքականի պաշտպանին

18:10   19 նոյեմբերի, 2012

Ուկրաինայի ազգային հավաքականի եւ «Վորսկլայի» պաշտպան Եվգենի Սելինը հայտնվել է Մոսկվայի «Սպարտակի» հետաքրքրությունների ոլորտում:

««Սպարտակն» իսկապես հետաքրքրված է իմ հաճախորդի ծառայություններով: Եվգենին գործող պայմանագիր ունի «Վորսկլայի» հետ, սակայն եթե առաջարկը գոհացնի ակումբի ղեկավարությանը, ապա ֆուտբոլիստը կկարողանա հեռանալ ակումբից անգամ ձմռանը:

«Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրա ծառայություններով հետաքրքրված էին Կիեւի «Դինամոն» եւ «Շախտյորը», սակայն ակումբները չկաչողացան համաձայնության գալ»,- Սելինի գործակալ Օլքեյ Օզթուրքի խոսքը մեջբերում է izvestia.ru-ն: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.