09:02 9 մայիսի, 2024Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մայիսի 9-ին տեղի կունենան կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումները։
Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բայերը» Լեւերկուզենում կընդունի իտալական «Ռոմային»։ Թիմերի առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը։
Իտալական «Ատալանտան» տանը կմրցի «Մարսելի» հետ։ Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բայեր» (Գերմանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 2:0)
«Ատալանտա» (Իտալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 23:00 (առաջին խաղ՝ 1:1)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.