15:46 8 մայիսի, 2024Հռոմի WTA-1000 մրցաշարում հաղթանակով մեկնարկեց աշխարհի 72-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը։
Առաջին շրջանում հայ թենիսիստուհին մրցեց աշխարհի 70-րդ ռակետ, իսպանացի Կրիստինա Բուկշայի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:7 (3:7), 6:0, 7:5: Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 34 րոպե։
Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 27-րդ ռակետ, չեխ Բարբորա Կրեյչիկովան, որն առաջին շրջանում ազատ էր։
Հռոմի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,7 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.