14:02 19 նոյեմբերի, 2012WBO վարկածով սուպերմիջինքաշային կարգի աշխարհի չեմպիոն, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (35-3-0, 27 նոկաուտ) նկարահանվել է գերմանացի հայտնի դերասան եւ պրոդյուսեր Թիլ Շվայգերի ֆիլմում:
Գերմանացի դերասանը հայտնել է, որ գոհ է բռնցքամարտիկի աշխատանքից։ Ֆիլմում Աբրահամը կավատի դեր է կատարել։
Թիլ Շվայգերն ու Արթուր Աբրահամը վաղուց են ճանաչում միմյանց։ Դերասանը բազմիցս ներկա է եղել նրա մենամարտերին, իսկ Ռոբերտ Շտիգլիցի հետ չեմպիոնական մրցամարտից հետո բռնցքամարտիկին առաջարկել է նկարահանվել իր ֆիլմում։ «Հանցանքի վայրը» վերնագրով ֆիլմի շնորհանդեսը կկայանա 2013-ի ապրիլին, հայտնում է Bild-ը։
Հիշեցնենք, որ Աբրահամը նախապատրաստվում է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մեհդի Բուադլայի (26-5-0, 11 նոկաուտ) հետ մենամարտին, որը կկայանա 2012-ի դեկտեմբերի 15-ին:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.