Մոհամեդ Սալահի ռեկորդը Պրեմիեր լիգայում

11:19   6 մայիսի, 2024

«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Տոտենհեմի» դեմ խաղում (4:2) գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ դառնալու շնորհիվ Պրեմիեր լիգայի ռեկորդ է գրանցել։

Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է երրորդ մրցաշրջանում անընդմեջ առնվազն 10 գոլ խփել եւ 10 գոլային փոխանցում կատարել, հաղորդում է Opta-ն։

Մոհամեդ Սալահը Պրեմիեր լիգայի հինգ մրցաշրջանում է այդ ցուցանիշն ունեցել եւ կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող, անգլիացի Ուեյն Ռունիի ցուցանիշը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.