«Բայերը» կրկնեց «Բենֆիկայի» ռեկորդը

10:29   6 մայիսի, 2024

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերը» կրկնել է պորտուգալական «Բենֆիկայի» ռեկորդը (1963-1965 թվականներին) եվրոպական ֆուտբոլում անընդմեջ անպարտելի հանդիպումների քանակով։

Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում «Բայերը» 5:1 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը պարտություն չի կրել 48 խաղում անընդմեջ։

«Բայերը» Բունդեսլիգայում վաստակել է 84 միավոր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.