22:33 4 մայիսի, 2024Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Ժիրոնան» ընդունեց «Բարսելոնային» եւ կամային հաղթանակ տարավ 4:2 հաշվով, ինչի շնորհիվ առաջատար «Ռեալը» հռչակվեց չեմպիոն։
Արդեն երրորդ րոպեին «Ժիրոնայի» դարպասը գրավեց հյուրերի դանիացի պաշտպան Անդրեաս Կրիստենսենը։ Մեկ րոպե անց հավասարությունը վերականգնեց ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում 11-մետրանոցից «Բարսելոնային» առաջ մղեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։
Երկրորդ խաղակեսում «Ժիրոնայից» դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Պորտուն։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի պաշտպան Միգել Գուտիերեսը։
Առաջնության ավարտից չորս տուր առաջ «Ժիրոնան» 74 միավորով երկրորդն է եւ «Ռեալից» հետ է 13 միավոր։ «Բարսելոնան» երրորդն է՝ 73 միավոր։
«Ռեալը» 36-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Նախորդ անգամ Արքայական թիմը չեմպիոն էր դարձել 2022-ին։
Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Ժիրոնա» - «Բարսելոնա»՝ 4:2 (տեսանյութ)
Արտյոմ Դովբիկ, 4, Պորտու, 65, 75, Միգել Գուտիերես, 67 - Անդրեաս Կրիստենսեն, 3, Ռոբերտ Լեւանդովսկի, 45+1, 11մ
¡SOMOS LOS CAMPEONES DE LALIGA 2023/24! pic.twitter.com/jSGlGbooKv
— Real Madrid C.F. (@realmadrid) May 4, 2024
¡El @realmadrid se proclama CAMPEÓN de #LALIGAEASPORTS a falta de 4 jornadas para que termine la competición! pic.twitter.com/ZXId0K0TfY
— LALIGA (@LaLiga) May 4, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.