17:30 4 մայիսի, 2024Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 36-րդ տուրում առաջատար Լոնդոնի «Արսենալը» տանը մրցեց «Բորնմուտի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով (տեսանյութ)։
Լոնդոնյան թիմից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպաններ Բուկայո Սական ու Դեքլան Ռայսը եւ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը:
36 խաղից հետո «Արսենալը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը երկու հանդիպում քիչ է անցկացրել։ «Բորնմուտը» 10-րդն է՝ 48 միավոր։
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Արսենալ» - «Բորնմուտ»՝ 3:0 (տեսանյութ)
Բուկայո Սակա, 45, 11մ, Լեանդրո Տրոսարդ, 70, Դեքլան Ռայս, 90+7
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.