11:26 19 նոյեմբերի, 2012Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Անտոն Շունինը դուրս է գրվել հիվանդանոցին։ 25-ամյա ֆուտբոլիստն արդեն տանն է եւ բուժումը կշարունակի այնտեղ, հաղորդում է 5-tv.ru-ն։
Հիշեցնենք, որ ռուս դարպասապահը վնասվածք էր ստացել նոյեմբերի 17-ին կայացած Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի՝ «Դինամո» - «Զենիթ» խաղում։ Հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում պետերբուրգցի երկրպագուների նետած ճայթրուկը վնասել էր Շունինին, իսկ խաղն անավարտ էր մնացել: Պայթյունի եւ ծխի հետեւանքով Շունինը ստացել էր աչքերի քիմիական այրվածք եւ աջ ականջի վնասվածք: Բժիշկները նրան խորհուրդ էին տվել առաջիկա 10 օրերին չմասնակցել մարզումների։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.