13:11 3 մայիսի, 2024Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» իսպանացի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակն իտալական «Ռոմայի» նկատմամբ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում։ «Բայերը» այս մրցաշրջանի 47 խաղում անընդմեջ անպարտելի է։
«Լուրջ եւ զգուշավոր խաղ էր։ Մենք գործեցինք խելացի եւ հասուն։ Մրցակիցն ուներ պահեր, բայց գոլի առավելությունը մեզ ավելի մեծ վստահություն հաղորդեց գնդակով եւ առանց գնդակի խաղում։
Մենք գտանք ճիշտ փոխզիջում հարձակման եւ պաշտպանության միջեւ, սկսեցինք լավ տեղաշարժվել, երբ մրցակիցը բաց էր խաղում։ Մենք շատ ազատ գոտիներ ունեցանք։
Մեր խաղացողների նվիրվածությունն ու կարգապահությունը ֆանտաստիկ էին, բայց դեռ ունենք պատասխան հանդիպում։ Մենք շատ բարձր մակարդակ ցուցադրեցինք։ Հնարավոր է՝ կարող էինք ավելի շատ գոլեր խփել, բայց մրցակիցն էլ ուներ գոլային պահեր, որոնք չիրացրեց։ Հաշիվը կարող էր մի փոքր այլ լինել, բայց սա էլ արդար արդյունք է»,- Խաբի Ալոնսոյի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Պատասխան հանդիպումը Լեւերկուզենում տեղի կունենա մայիսի 9-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.