ԵԱ․ Անուշ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալակիր

17:28   25 ապրիլի, 2024

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից Անուշ Գրիգորյանը բավարարվեց բրոնզե մեդալով։

50 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը մենամարտեց իռլանդացի Շենոն Սվինիի հետ, որն առավելության հասավ 5:0 հաշվով։

Ապրիլի 25-ին կիսաեզրափակիչում Հայաստանի թիմից ռինգ դուրս կգան նաեւ  Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ), Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ)։

Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։