00:05 25 ապրիլի, 2024Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված խաղում «Կրասնոդարը» հյուրընկալեց «Բալթիկային» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։
«Կրասնոդարի» երկրորդ գոլը 50-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը նաեւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ։ Հայ ֆուտբոլիստը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։
«Կրասնոդարը» 49 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ առաջատար «Զենիթից», որը 0:2 հաշվով պարտվեց Կազանի «Ռուբինին»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.