Արթուր Դավթյան․ Այդքան էլ գոհ չեմ իմ մրցելույթից (տեսանյութ)

21:33   24 ապրիլի, 2024

Այդքան էլ գոհ չեմ իմ արդյունքից: Երկրորդ ցատկիս ժամանակ ձեռքերիս դիրքը թույլ չտվեց բարդ թռիչք անել:

Այս մասին Ռիմինում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ մեկնաբանելով որակավորման փուլում ստացած ցածր գնահատականը:

«Այդքան էլ գոհ չեմ իմ մրցելույթից, քանի որ երկրորդ ցատկս այդքան էլ լավ չարեցի: Ցածր գնահատական ստանալուս պատճառն այն էր, որ ես  ոչ միայն լավ չկատարեցի, այլ նաեւ ուրիշ ցատկ կատարեցի: Ձեռքերիս դիրքը լավ չստացվեց, չկարողացա հարմար դիրք ունենալ, բարդ ցատկս չստացվեց:

Տեխնիկական խոտանն ինձ այդքան էլ չխանգարեց, մի փոքր էի սառել: Եթե լիարժեք խանգարեր, առաջին ցատկն էլ լավ չէի անի: Ինձ ձեռքերիս դիրքը խանգարեց: Հուսամ սա չի խանգարի ինձ եզրափակիչ դուրս գալ: Դուրս կգամ եւ կշտկեմ սխալս»,- ասաց Արթուր Դավթյանը:

Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում վաստակեց 14.416 միավոր: Առաջին ցատկի գնահատականը 15.100 էր: Երկրորդ ցատկի ժամանակ ցատկի բարդությունը փոխեց: մրցավարները գնահատեցին 13.733 միավոր: Վերջնարդյունքում Արթուր Դավթյանն իր խմբում երկրորդ տեղի արդյունք ցույց տվեց:

Հայ մարմնամարզիկներն ավարտել են մրցելույթները Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Արդյունքները դեռեւս հայտնի չեն:

NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:

Լուսինե Շահբազյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.