20:24 24 ապրիլի, 2024Հարություն Մերդինյանն այստեղ իր վերջին մրցաշարն է անցկացնում: Նա կավարտի իր մարզական կարիերան: Քննարկել եւ պայմանավորվել ենք, որ այս Եվրոպայի առաջնությունը նրա վերջին մրցելույթն է:
Այս մասին Ռիմինիում NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Հարություն Մերդինյանը նժույգ թափերի որակավորման փուլում վաստակեց 13.900 միավոր:
«Եվրոպայի առաջնությունը Հարություն Մերդինյանի վերջին մրցաշարն է պրոֆեսիոնալ կարիերայում: Նա արդեն տարիքով է, վնասվածքները շատ են, նրա փորձը մեզ պետք է թիմում: Այսօր երեւի վերջին մրցաշարին մասնակցեց, քանի որ միավորները ցածր էր եւ որակավորման փուլը դժվար՝ հաղթահարի»,- նշեց Հակոբ Սերոբյանը:
39-ամյա Հարություն Մերդինյանը աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բազմակի ոսկե մեդալակիր: Մասնակցել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերին: Հայաստանի հավաքականի ավագն է:
Հայաստանի թիմը սպասում է որակավորման փուլի արդյունքներին: Այժմ ընթանում է վերջին խմբի որակավորումը, որից հետո պարզ կլինի, թե քանի մարմնամարզիկ է դուրս եկել եզրափակից:
Օղակների վարժությունում Արթուր Դավթյանը վաստակեց 14.633 միավոր:
Օրեր առաջ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր (օղակների վարժություն) նվաճած Վահագն Դավթյանը ուսի վնասվածքի պատճառով չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը:
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.