17:31 24 ապրիլի, 2024Իտալիայի Ռիմինի քաղաքում մեկնարկեց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Առաջին մրցումային օրը մրցահարթակ են դուրս եկել Հակոբ Սերոբյանի գլխավորած մեծահասակների հավաքականը: Հայաստանի թիմը երկրորդ խմբում է հանդես գալիս:
Հայաստանի թիմից առաջինը պայքարը սկսեցին բազմամարտի մասնակիցները՝ Գագիկ Խաչիկյանն ու Էրիկ Բաղդասարյանը: Նժույգ թափերի որակավորման փուլում մասնակցեց նաեւ աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը:
Հայաստանի հավաքականի ավագը վարժությունն ավարտեց ոչ լիարժեք: Տրիբունաներից հետեւող եւ երկրպագող Հակոբ Սերոբյանը զայրացավ: Մերդինյանը որակավորման փուլում վաստակեց 13.900 միավոր: Արդյունքը չգոհացրեց նաեւ իրեն: Եզրափակիչ դուրս եկած մարմնամարզիկների անունները հայտնի կդառնա որակավորման փուլի բոլոր խմբերի ավարտից հետո, ուշ երեկոյան:
Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի Փարիզի օլիմպիական ուղեգիր նվաճած օղակների վարժության առաջատար Վահագն Դավթյանը: Աշխարհի գավաթակիրը նախորդ օրը մարզման ընթացքում ուսի վնասվածք է ստացել: Այդ մասին մրցավայրում հայտնեց Վահագն Դավթյանը: Փարիզ-2024-ին պատրաստվող մարմնամարզիկն այսօր թիմակիցների մրցելույթներին հետեւում է երկրպագուի կարգավիճակում:
Օղակների վարժության որակավորման փուլում՝ բազմամարտում մասնակցում են Էրիկ Բաղդասարյանն ու Գագիկ Խաչիկյանը:
NEWS.am Sport-ը սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն Իտալիայից լուսաբանում է Յունիբանկի աջակցությամբ:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.