00:44 23 ապրիլի, 2024Միլանի «Ինտերը» 20-րդ անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Ա Սերիայի 33-րդ տուրում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը մրցեց երկրորդ տեղում ընթացող «Միլանի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
«Ինտերից» աչքի ընկան իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին (տեսանյութ) եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ)։
«Ինտերի» մեկնարկային կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը դարձավ Իտալիայի չեմպիոն առաջին հայաստանցի ֆուտբոլիստը։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ դարձել է նաեւ Իտալիայի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։
Առաջնության ավարտից 5 տուր առաջ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ «Միլանը» հետ է 17 միավոր։
Նախորդ անգամ «Ինտերը» սկուդետոն նվաճել էր 2021 թվականին։
«Միլանը» Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 19 անգամ՝ նախորդ անգամ 2022-ին։
Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր
«Միլան» - «Ինտեր»՝ 1:2
Ֆիկայո Տոմորի, 80 - Ֆրանչեսկո Աչերբի, 18, Մարկուս Տյուրամ, 49
Հեռացումներ՝ Տեո Էրնանդես («Միլան»), 90+4, Դենզել Դյումֆրիս («Ինտեր»), 90+5, Դավիդե Կալաբրիա («Միլան»), 90+7
Campioni d’Italia (traccia in repeat) #ForzaInter #IM2Stars pic.twitter.com/LP34JlKQM0
— Inter (@Inter) April 22, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.