Դե Յոնգն այս մրցաշրջանում այլեւս չի օգնի «Բարսելոնային»

15:58   22 ապրիլի, 2024

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը ոտնաթաթի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում այլեւս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ, հաղորդում է ESPN-ը։

Դե Յոնգը վնասվածքը ստացել էր «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում եւ փոխարինվել առաջին խաղակեսի վերջին րոպեներին։ Նրան պատգարակով էին դուրս բերել խաղադաշտից։ «Բարսելոնան» պարտվել էր 2:3 հաշվով։

Սպասվում է, որ Դե Յոնգը կհասցնի վերականգնվել մինչեւ Եվրո-2024-ի մեկնարկը՝ հունիսի 14-ը։ Նիդերլանդների հավաքականը խմբային փուլում կմրցի Ֆրանսիայի, Լեհաստանի եւ Ավստրիայի թիմերի հետ։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 30 հանդիպման, խփել է 2 գոլ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։