12:10 20 ապրիլի, 2024Լոնդոնի «Չելսիի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից առաջ հույս է հայտնել, որ մարզչական կարիերայի ընթացքում կնվաճի տիտղոս «Ուեմբլիում»։
«Դեռ կիսաեզրափակիչն է, բայց նաեւ եզրափակիչ է, քանի որ չհաղթելու դեպքում՝ իրավունք չենք ստանա խաղալ «Ուեմբլիում»։ Հույս ունեմ, որ մի օր կնվաճեմ տիտղոսը այդ ստադիոնում։ «Ուեմբլիում» տիտղոս նվաճելը երազանքս է։ Հրաշալի կլիներ զգալ այդ պահը։ Մենք կենտրոնացած ենք եւ կձգտենք դուրս գալ եզրափակիչ»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Կիսաեզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 20-ին «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:15-ին։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» արդեն հանդիպել են երկու անգամ։ Երկու դեպքում էլ գրանցվել է ոչ ոքի՝ 4:4, 1:1:
Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի մյուս ուղեգիրը ապրիլի 21-ին կվիճարկեն «Քովենթրի Սիթին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.