23:08 19 ապրիլի, 2024Անգլիական «Վեստ Հեմի» ջամայկացի հարձակվող Մայքլ Անտոնիոյի գոլը Գերմանիայի նորընծա չեմպիոն Լեւերկուզենի «Բայերի» դեմ խաղում ճանաչվել է շաբաթվա լավագույն գոլ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։
Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով։ «Բայերը» տանը տարած 2:0 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս է եկել կիսաեզրափակիչ։
Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Ռոմա» (Իտալիա) - «Միլան» (Իտալիա)՝ 2:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:0)
Ջանլուկա Մանչինի, 12, Պաուլո Դիբալա, 22 - Մատեո Գաբիա, 85
Հեռացում՝ Զեկի Չելիկ («Ռոմա»), 31
«Ատալանտա» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:0)
Մոհամեդ Սալահ, 7, 11մ
«Վեստ Հեմ» (Անգլիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:2)
Մայքլ Անտոնիո, 13 - Ժերեմի Ֆրիմպոնգ, 89
«Մարսել» (Ֆրանսիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 1:0, 11մ՝ 3:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)
Ֆարիս Մումբանյա, 80
Կիսաեզրափակիչի զույգերը
«Ատալանտա» (Իտալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)
«Ռոմա» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.