20:26 19 ապրիլի, 2024Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, օղակների վարժությունում Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնը գերազանց ելույթով եւ ամենաբարձր միավորով դարձավ ոսկե մեդալակիր: Եզրափակիչում Դավթյանը վաստակեց 14.833 միավոր:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն է մարմնամարզիկների համար: Ոսկե մեդալը Վահագն Դավթյանին հնարավորություն է տալիս նվաճել օլիմպիական ուղեգիր: Ավելի վաղ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ միայն ոսկե մեդալակիր դառնալու դեպքում Վահագն Դավթյանը կնվաճի օլիմպիական ուղեգիր:
Այս վարժության եզրափակիչում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.466 միավորով 5-րդն է:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը Փարիզի Օլիմպիական խաղերում կունենա երկու ներկայացուցիչ՝ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.