Կոնֆերենցիաների լիգա․ «Ֆիորենտինան» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

23:25   18 ապրիլի, 2024

«Ֆիորենտինան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ։ Իտալական թիմը պատասխան խաղում 2:0 հաշվով հաղթեց չեխական «Վիկտորիային»։

Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում «Ֆիորենտինայից» աչքի ընկան արգենտինացի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսն ու իտալացի պաշտպան Կրիստիանո Բիրագին։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0։

Կիսաեզրափակիչում «Ֆիորենտինայի» մրցակիցը կլինի ՊԱՕԿ (Հունաստան) - «Բրյուգե» (Բելգիա)` դիմակայության հաղթողը։ Առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է «Բրյուգեն»։

Կոնֆերենցիաների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ֆիորենտինա» (Իտալիա) - «Վիկտորիա» (Չեխիա)` 0:0, լրացուցիչ ժամանակ՝ 2:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:0)

Նիկոլաս Գոնսալես, 92, Կրիստիանո Բիրագի, 108

Հեռացում՝ Կադու («Վիկտորիա»), 67



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։