Աշխարհի գավաթ․ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում են

20:03   17 ապրիլի, 2024

Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Արթուր Ավետիսյանը դուրս եկան աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ։

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում առաջին մրցումային օրը տեղի ունեցավ օղակների վարժության եւ նժույգ թափերի որակավորման փուլերը։ Հայաստանի հավաքականից օղակների վարժությունում մասնակցեցին Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը, նժույգ թափերում՝ Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը։

Օղակների վարժությունում օլիմպիական ուղեգրի համար պայքարող, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակեց 14, 733 միավոր, Արթուր Ավետիսյանը՝ 14,666 միավոր։ Աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը որակավորման փուլում վաստակեց 14,600 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը 14,333 միավորով չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։

Աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն է Փարիզ-2024-ի համար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։