«Փյունիկը» պարտության մատնեց «Արարատին» (տեսանյութ)

18:58   17 ապրիլի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 29-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվեց «Արարատին» եւ հաղթեց 1:0 հաշվով։

56-րդ րոպեին աչքի ընկավ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

«Փյունիկը» 63 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նոայից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Արարատը» 6-րդն է՝ 34 միավոր։

Հայաստանի առաջնություն, 29-րդ տուր

«Արարատ» - «Փյունիկ»՝ 0։1

Յուսուֆ Օտուբանջո, 56

«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 19:00

Ապրիլի 18

«Ալաշկերտ» - «Վեստ Արմենիա»՝ 17:00

«Շիրակ» - «Վան»՝ 19:00

Ապրիլի 19

«Նոա» - ԲԿՄԱ՝ 19:00



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։