Բելինգեմ․ Շատ ակումբների հետ ենք բանակցել, բայց «Ռեալից» զանգ ստանալուց հետո չմտածեցի երկու անգամ

17:47   17 ապրիլի, 2024

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը խոսել է անցած ամռանը իր տրանսֆերի նկատմամբ բազմաթիվ ակումբների հետաքրքրության մասին։

«Երբ խաղում էի «Բորուսիայում», շատ ակումբների հետ ենք բանակցել։ Խորհրդակցում էի ընտանիքիս հետ, քանի որ բարդ էր մրցաշրջանի ընթացքում այդքան տեղեկություն վերլուծելը։ Բայց «Ռեալից» զանգ ստանալուց հետո չմտածեցի երկու անգամ։ Այդ պատճառով էլ հիմա այստեղ եմ»,- Բելինգեմի խոսքը մեջբերում է AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Ռեալի» կազմում մասնակցել է 34 հանդիպման, խփել է 20 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։

Transfermarkt-ը Բելինգեմի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։