15:26 17 ապրիլի, 2024Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունն արդեն այս ամիս կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Չավիին, եթե ապրիլի 21-ին կատալոնական թիմն Իսպանիայի առաջնության խաղում պարտվի Մադրիդի «Ռեալին», հաղորդում է Fichajes-ը։
Մրցաշրջանի մնացած հատվածը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնը կարող է զբաղեցնել ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մարկեսը։
Չավին հայտարարել է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա պաշտոնից։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բարսելոնան» չհաղթահարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգելքը։ Փարիզում տեղի ունեցած առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել էր «Բարսելոնան»։ Պատասխան խաղում ՊՍԺ-ն առավելության հասավ 4:1 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.