Բերնարդու Սիլվա․ Ցանկանում ենք երկրորդ տարին անընդմեջ հաղթել ՉԼ-ում

14:01   17 ապրիլի, 2024

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան հույս է հայտնել, որ երկրորդ տարի անընդմեջ կնվաճեն Չեմպիոնների լիգայի տիտղոսը։

«Ակնհայտ է, որ երկրորդ տարին անընդմեջ երեք տիտղոս նվաճելու հնարավորությունը ոգեշնչում եւ մոտիվացնում է։ Մենք ցանկանում ենք ժառանգություն ստեղծել։ Ցանկանում եմ չորրորդ անգամ անընդմեջ հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգայում եւ երկրորդ տարին անընդմեջ՝ Չեմպիոնների լիգայում։

Բայց այդ ամենը շատ բարդ է, քանի որ մեկ շաբաթում կարող ենք զրկվել բոլոր հնարավորություններից»,- Բերնարդու Սիլվայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» ապրիլի 17-ին կընդունի Մադրիդի «Ռեալին»։ Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 3:3:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։