Անչելոտի․ Գվարդիոլան կարող է հանգիստ լինել, քանի որ ոչ մի նոր բան չեմ հորինելու

23:35   16 ապրիլի, 2024

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում անակնկալ չի պատրաստում «Մանչեսթեր Սիթիի» համար։

Ավելի վաղ անգլիական ակումբի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել էր, որ Անչելոտին կարող է անակնկալ մատուցել։

«Մենք մտադիր ենք անցկացնել լիարժեք հանդիպում՝ լավ գրոհել եւ լավ պաշտպանվել։ Հակագրոհների ժամանակ էլ որակյալ խաղը պետք է լինի թիմային, համալիր։ Մենք չենք կենտրոնանա որեւէ առանձին բաղադրիչի վրա։

Կարծում եմ՝ ես եւ Գվարդիոլան շատ լավ ենք իրար ճանաչում։ Պեպը կարող է հանգիստ լինել, քանի որ ոչ մի նոր բան չեն հորինելու»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Մանչեսթեր Սիթի»  - «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։ Մադրիդում թիմերը խաղացել էին ոչ ոքի՝ 3:3:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։