16:07 16 ապրիլի, 2024Աշխարհի 67-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ֆրանսիայի Ռուան քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարում։
Հայ թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց աշխարհի 144-րդ ռակետ, ֆրանսիացի Ֆիոնա Ֆերոյի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 1:6, 7:5: Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 12 րոպե։
Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանի մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեեւան, որը մեկնարկում 6:1, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 65-րդ ռակետ, արգենտինացի Նադյա Պոդորոսկային։
Ռուանի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.