«Չելսին» խնդիրներ չունեցավ՝ 6:0, Փալմերի 4 գոլը (տեսանյութ)

01:00   16 ապրիլի, 2024

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 33-րդ տուրի խաղում Լոնդոնի «Չելսին» ընդունեց Լիվերպուլի «Էվերտոնին» եւ հաղթեց 6:0 հաշվով։

Չորս գոլ խփեց անգլիացի կիսապաշտպան Քոուլ Փալմերը։ Աչքի ընկան նաեւ սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը եւ անգլիացի պաշտպան Ալֆի Գիլքրիսթը։

31 խաղից հետո «Չելսին» 47 միավորով 9-րդն է, «Էվերտոնը» (32 խաղ) 16-րդ տեղում է՝ 27 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Չելսի» - «Էվերտոն»՝ 6:0 (տեսանյութ)

Քոուլ Փալմեր, 13, 18, 29, 64, 11մ, Նիկոլաս Ջեքսոն, 44, Ալֆի Գիլքրիսթ, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։