Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ

10:03   15 ապրիլի, 2024

Խառը մենամարտերի մինչեւ 70 կգ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին Նյու Ջերսիում անցկացվելիք UFC 302 մրցաշարում մենամարտել այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Այդ մասին հայտնել է Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը։

Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում պարտության էր մատնել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային եւ դարձել չեմպիոնական տիտղոսի պաշտոնական հավակնորդ։

«Մեզ առաջարկում էին ընդունել Մախաչեւի դեմ մենամարտը հունիսի 1-ին Նյու Ջերսիում, սակայն մենք որոշեցինք հրաժարվել եւ այդ մենամարտին պատրաստվելու համար անցկացնել լիարժեք մարզումային ճամբար»,- Սայաթ Աբդրահմանովի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Իսլամ Մախաչեւը հունիսի 1-ին Նյու Ջերսիում կմենամարտի ամերիկացի Դասթին Պորիեի հետ, որը երրորդ համարն է դասակարգման աղյուսակում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։