00:41 15 ապրիլի, 2024Իտալիայի առաջնության 32-րդ տուրում առաջատար «Ինտերն» ընդունեց «Կալյարիին» եւ հաղթանակը բաց թողեց վերջնամասում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Ինտերից» աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամն ու թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 64-րդ րոպեին։
«Ինտերը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»։ «Կալյարին» 14-րդն է՝ 31 միավոր։
Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։
Իտալիայի առաջնություն, 32-րդ տուր
«Ինտեր» - «Կալյարի»՝ 2:2 (տեսանյութ)
Մարկուս Տյուրամ, 12, Հական Չալհանօղլու, 74, 11մ - Էլդոր Շոմուրոդով, 65, Նիկոլաս Վիոլա, 83
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.