«Մասթերս»․ Յանիկ Սիների վստահ հաղթանակը

17:29   10 ապրիլի, 2024

Աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները դուրս եկավ Մոնտե Կառլոյում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։ Նա  6:1, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 27-րդ ռակետ, ամերիկացի Սեբաստիան Կորդային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Երրորդ շրջանում Յանիկ Սիների մրցակիցը կլինի աշխարհի 25-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆը։

Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։