Արման Ծառուկյան․ Օլիվեյրային համարում եմ ամենավտանգավոր մրցակիցը

11:33   10 ապրիլի, 2024

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ)  UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) խոսել է դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ առաջիկա մենամարտի մասին։

«Օլիվեյրային համարում եմ ամենավտանգավոր մրցակիցը։ Նա շատ բազմակողմանի մարտիկ է, նա հարվածում է եւ կռվում է։ Օլիվեյրան գերազանց ջիու-ջիթսուի է տիրապետում։ Նա կարողանում է կանգնել, երբ վնաս է կրում։ Օլիվեյրան նաեւ հսկայական փորձ ունի։ Նա արդեն շատ բաներ է տեսել՝ տիտղոսային մենամարտեր եւ փառք»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է sport24.ru-ն։

UFC 300-ի Ծառուկյան - Օլիվեյրա մենամարտը տեղի կունենա ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։

Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 24 մենամարտ, տարել 21 հաղթանակ, կրել 3 պարտություն։ Օլիվեյրան տարել է 34 հաղթանակ, կրել 9 պարտություն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։