Երեւանի «Ուրարտուն» դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Գավաթակրի տիտղոսը պաշտպանող «Ուրարտուն» կիսաեզրափակիչում հյուրընկալվեց Գյումրիի «Շիրակին» եւ հաղթեց 2:1 հաշվով։
7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ուրարտուի» ուկրաինացի կիսապաշտպան Անդրեյ Կրավչուկը։ 19-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ռուսաստանցի հարձակվող Ալեքսանդր Դոլգովը։
«Շիրակի» գոլը 47-րդ րոպեին խփեց հարձակվող Լյովա Մրյանը։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել էր «Արարատ-Արմենիան», որը կիսաեզրափակիչում 1:0 հաշվով հաղթել էր «Փյունիկին»։
Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ
«Շիրակ» - «Ուրարտու»՝ 1:2
Լյովա Մրյան, 47 - Անդրեյ Կրավչուկ, 7, Ալեքսանդր Դոլգով, 19
Հեռացումներ՝ Մորի Կոնե («Շիրակ»), 90+4, երկրորդ դեղին քարտ, Ուրոշ Ստոյանովիչ, («Ուրարտու»), 90+5
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։