Անցկացվել է պարաբազկամարտի Հայաստանի առաջնությունը (ֆոտո)

13:53   9 ապրիլի, 2024

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս Երեւանում անցկացվեց Հայաստանի պարաբազկամարտի առաջնություն: Մասնակիցները հանդես են եկել 16-ական քաշային կարգերում տարբեր տարիքային խմբերում եւ տարբեր սպորտային դասակրգումներում՝ աջ և ձախ ձեռքերով:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը բավական մրցունակ կազմ է հավաքել. այն անցկացվել է միջազգային ֆեդերացիայի կանոնակարգով: Ի դեպ, Սարգիս Ստեփանյանը առաջնության ժուրիի կազմում է:

«Առաջնությանը մասնակցում է 65 մարզիկ Հայաստանի բոլոր շրջաններից: Հատկանշական է, որ տարբեր սպորտային դասակարգում ունեցող մասնակիցներ են ընգրկված կազմում: Անցկացնում ենք Հայաստանի բազմակամարտի եւ աշխարհի բազկամարտի ֆեդերացիայի կանոնակարգով:

Մեծ մրցակցություն ունեցանք, թեժ էր կանանց պայքարը, մասնավորապես 65+ կգ քաշային կարգում, որտեղ հաղթող ճանաչվեց Նաիրա Մեսրոպյանը:

Տղամարդկանց պայքարում լարված էր նստած սպորտային դասակարգում -65 կգ քաշային կարգում, որտեղ հաղթող ճանաչվեց Շահեն Բաբայանը:

Բազմակամարտը մեծ մասսայականություն է վայելում ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի բոլոր մարզերում: Մինչեւ Հայաստանի առաջնության անցկացվումը, տարբեր համայնքներում տեղի են ունենում լավագույնների ընտրություն, անցկացվում է ստուգատես, եւ լավագույնները հնարավորություն են ունենում մասնակցել Հայաստանի առաջնությանը:

Հայաստանի առաջնության հաղթողները՝ առաջին եւ երկրորդ տեղը զբաղեցնողներից կընդգրկվեն պարաբազմկամարտի Հայաստանի հավաքական, որը կպատրաստվի միջազգային մրցաշարերին, այդ թվում աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին»,- ասաց Սարգիս Ստեփանյանը:

Նշենք, որ Սարգսի Ստեփանյանը բացի ժուրիի անդամ լինելը, նաեւ Հայաստանի առաջնության մասնակից է եղել եւ դարձել է Հայասըանի չեմպիոն նստած սպորտային դասակարգման -80 կգ քաշային կարգում:

Մրցաշարի շրջանակներում Սարգիս Ստեփանյանը վերահսում է մրցավարական կազմը: Ինչպես նշում ֆեդերացիայի նախագահը, մրցավարների կազմը ձեւավորվում է նախապես անցկացված կոնֆերանսի միջոցով:

«Մրցումներից առաջ անցկացնում ենք հատուկ կոնֆերանս, որի ընթացքում քննարկումների հիման վրա որոշվում է, թե որ մրցավարները որ մակարդակի մենամարտեր կդատեն։ Կոնֆերանսի արդյունքներով որոշվում է, թե ովքեր կդատեն պատանիներին, մեծահասակներին եւ եզրափակիչ մենամարտերը։ Իմ նախաձեռնությամբ մրցավարներն ընտրվում են տեստային եւ գործնական աշխատանքների արդյունքներով: Առաջնահերթությունը տրվում է բազմկամարտում մարզական ուղղի եւ հմտություններ ունեցող մրցավարներին:  Այս գործընթացը ինքնին ներքին որակավորման մի տեսակ է մրցավարների համար: Մրցաշարի ժամանակ առաջացած բողոքարկման դեպքերն ինքս եմ վերանայում է որպես ժուրիի անդամ եւ կայացնում վերջնական որոշում՝ ապահովելով արդարության ու որակի բարձր մակարդակ»,- նշեց Սարգիս Ստեփանյանը:

Աննա Նահապետյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.