Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի խաղարկության արդյունքները

19:15   8 ապրիլի, 2024

Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տեղի է ունեցել Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի խաղարկությունը, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Փոխանցիկ հուշագավաթի խաղարկությանը մասնակցել են Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ», «Միրաժ» և «Մուլտի Գրուպ» ակումբների մարզիկները։

Մրցումներն անցկացվել են արգելքների հաղթահարում մրցաձևում, 3 դասում՝

B դաս (արգելքների բարձրությունը՝ 125 սմ),

C դաս (արգելքների բարձրությունը՝ 100 սմ),

D դաս (արգելքների բարձրությունը՝ 90 սմ):

D դասում 3-րդ տեղը զբաղեցրել է Դավիթ Խաչատրյանը («Սիլ» ակումբ), 2-րդ հորիզոնականը՝ Դավիթ Խալաթյանը (Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), իսկ հաղթողի կոչումը նվաճել է Արսեն Պողոսյանը` «Միրաժ» ակումբից։

C դասում պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Դավիթ Խալաթյանը (Հ․ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն), 2-րդ տեղը զբաղեցրել է Ալբերտ Սուքիասյանը («Սիլ» ակումբ), իսկ լավագույն արդյունքը ցույց է տվել Տաիսիա Լիխոշերստը՝ Հ․Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնից:

B դասում հաղթող է ճանաչվել և պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել «Սիլ» ակումբը ներկայացնող Ալբերտ Սուքիասյանը, որն էլ արժանացել է Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթին:

Հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը և Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նորայր Ստեփանյանը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.