«Ֆեներբահչեն» Սուպերգավաթի խաղում Իկարդիի գոլից հետո լքել է խաղադաշտը (տեսանյութ)

10:24   8 ապրիլի, 2024

«Ֆեներբահչեն» բոյկոտել է Թուրքիայի Սուպերգավաթի խաղը։ «Գալաթասարայի» հետ հանդիպմանը «Ֆեներբահչեն» ներկայացել է 19 տարեկանների թիմով, իսկ առաջին րոպեին գոլ բաց թողնելուց հետո լքել է խաղադաշտը։ «Գալաթասարայից» աչքի ընկել արգենտինացի Մաուրո Իկարդին։

«Ֆեներբահչեին» գրանցվել է տեխնիկական պարտություն, «Գալաթասարայը» հռչակվել է սուպերգավաթակիր։

Թուրքիայի առաջնության 30-րդ տուրում «Տրաբզոնսպորի» ֆանատների կողմից խաղադաշտում հարձակման ենթարկվելուց հետո «Ֆեներբահչեն» քննարկում է առաջնությունը փոխելու տարբերակներ՝ դիտարկելով Բելգիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի լիգաները։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.