01:00 7 ապրիլի, 2024Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց հետնապահ «Կլերմոնի» հետ եւ միայն վերջին րոպեներին խուսափեց պարտությունից։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մալին ներկայացնող կիսապաշտպան Հաբիբ Կեյտան։ 85-րդ րոպեին պատասխան գոլը խփեց պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը, որին գոլային փոխանցում կատարեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
ՊՍԺ-ն 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 13 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Բրեստից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Կլերմոնը» վերջինն է՝ 21 միավոր։
Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր
ՊՍԺ - «Կլերմոն»՝ 1:1 (տեսանյութ)
Գոնսալու Ռամուշ, 85 - Հաբիբ Կեյտա, 32
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.