19:33 6 ապրիլի, 2024Գերմանիայի առաջնության 28-րդ տուրում առաջատար Լեւերկուզենի «Բայերը» հյուրընկալվեց «Ունիոն Բեռլինին»։ Իսպանացի Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը 11-մետրանոցից խփեց գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը։
«Բայերը» 76 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 16 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մյունխենի «Բավարիայից», որը 2:3 հաշվով պարտվեց «Հայդենհայմին», թեեւ առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:0 հաշվով անգլիացի հարձակվող Հարի Քեյնի եւ գերմանացի հարձակվող Սերժ Գնաբրիի գոլերի շնորհիվ։
Առաջնության ավարտին մնացել է 6 տուր։
Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր
«Ունիոն Բեռլին» - «Բայեր»՝ 0:1
Ֆլորիան Վիրց, 45+8, 11մ
Հեռացում՝ Ռոբին Գոսենս («Ունիոն Բեռլին»), 45+3, երկրորդ դեղին քարտ
«Հայդենհայմ» - «Բավարիա»՝ 3:2
Կեւին Սեսա, 50, Թիմ Կլայնդիnստ, 51, 79 - Հարի Քեյն, 38, Սերժ Գնաբրի, 45
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.