18:54 4 ապրիլի, 2024Երեւանի «Գազպրոմ Արմենիա» մարզադահլիճում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությունը, որին ներկա էին սամբոյի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քատուղար Ռոբերտո Ֆերարիսը , Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, մարզաշխարհի ներկայացուցիր, ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ: Առաջին անգամ Հայաստանում անցկացվող սամբոյի աշխշարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 11 երկրի շուրջ 200 սամբիստ:
Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկեց հայկական սամբոյի մասին պատմող կարճ տեսաֆիլմով, ապա ողջույնի խոսքերով ելույթ ունեցան ՀՍՖ նախագահ Միքայել Հայրապետյանը եւ FIAS գլխավոր քարտուղար Ռոբերտո Ֆերարիսը: Մասնակից երկրների դրոշների շքերթից հետո աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկը հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
«Սամբոյի աշխարհի գավաթն այսուհետ անցկացվելու է Երեւանում: Այս առիթով մենք բոլորս շատ ուրախ ենք: Այս կապացկությամբ ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Հայաստանի բոլոր գերատեսչություններին, այս մեծ ձեռբերումն ունենալու համար: Այսօր բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ մասնակցում են FIAS-ի դրոշի ներքո: Շատ կուզեի, որ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցեին իրենց երկրների դրոշի ներքո: Մեր եղբայրները, Արցախից բռնի տեղահանված մարզիկները հանդես են գալիս փախստականների դրոշի: Թող բոլոր մարզիկները կարողանան հանդե գալ իրենց երկրների դրոշի ներքո»,- ասաց Միքայել Հայրախետյանը:
Առաջին մրցումային օրը տեղի է ունեցել սամբոյի տղամարդկանց 58 կգ, 64 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ եւ +98 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից եզրափակիչ են դուրս եկել 64 կգ քաշային Արթուր Մանուկյանը եւ 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը:
Արցախից բռնի տեղահանված մարզիկները մասնակցում են փախստականների դրոշի ներքո: Արցախցի սամբիստների եզրափակիչ է դուրս եկել Դավիթ Հովսեփյանը (58 կգ):
«Գասպրոմ Արմենիայում» մեկնարկել են եզրափակիչ գոտեմարտերը:
Լուսինե Շահբազյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.