«Փյունիկը» ոչ ոքի խաղաց «Շիրակի» հետ, «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ալաշկերտին» (տեսանյութ)

17:59   4 ապրիլի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 27-րդ տուրում չեմպիոն «Փյունիկն» ընդունեց Գյումրիի «Շիրակին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց ավելացված ժամանակում։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

84-րդ րոպեին աչքի ընկավ «Փյունիկի» կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։ Պատասխան գոլը ավելացված երրորդ րոպեին խփեց կոտդիվուարցի կիսապաշտպան Դոնալդ Կոդիան։

«Փյունիկը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նոայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Շիրակը» նախավերջինն է՝ 23 միավոր։

«Արարատ-Արմենիան» 2:1 հաշվով պարտության մատնեց «Ալաշկերտին»։

81-րդ րոպեին հաշիվը բացեց «Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Տենտոն Իենեն։ Ավելացված երկրորդ րոպեին հավասարությունը վերականգնեց կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը։

Ավելացված 8-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» հաղթական գոլը խփեց կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 55 միավորով երրորդն է, «Ալաշկերտը» վաստակել է 38 միավոր եւ 5-րդն է։

Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 1:1

Սերժ Դեբլե, 84 - Դոնալդ Կոդիա, 90+3

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2:1

Տենտոն Իենե, 81, Պետրոս Ավետիսյան, 90+8 - Կարեն Նալբանդյան, 90+2



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։