Հենրիխ Մխիթարյանը խաղաշապիկը նվիրել է տրիբունայում հայոց եռագույնով կանգնած երկրպագուին (ֆոտո)

10:46   2 ապրիլի, 2024

Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ինտեր» - «Էմպոլի» (2:0) հանդիպման ավարտից հետո միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտեցել է տրիբունային եւ խաղաշապիկը նվիրել հայոց եռագույնով երկրպագած ֆուտբոլասերին։ Իտալիայի Ա Սերիայի թվիթերյան էջը հրապարակել է այդ դրվագի լուսանկարը։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր 84 րոպե։

«Ինտերը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է 14 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։