ԲԿՄԱ-ն ու «Վեստ Արմենիան» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)

18:00   1 ապրիլի, 2024

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 26-րդ տուրում «Վեստ Արմենիան» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Աչքի ընկավ 26-ամյա ռուսաստանցի հարձակվող Զախար Տարասենկոն։

ԲԿՄԱ-ից հավասարությունը վերականգնեց 18-ամյա կիսապաշտպան Վյաչեսլավ Աֆյանը։

«Վեստ Արմենիան» 25 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն նախավերջինն է՝ 23 միավոր։

Հայաստանի առաջնություն, 26-րդ տուր

ԲԿՄԱ - «Վեստ Արմենիա»՝ 1:1

Վյաչեսլավ Աֆյան, 70 - Զախար Տարասենկո, 18



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։